Home / Հայաստան / Բաքուն Ղարաբաղի վրա հարձակումը կհամաձայնեցնի Մոսկվայի հետ. վրաստանցի պատգամավոր

Բաքուն Ղարաբաղի վրա հարձակումը կհամաձայնեցնի Մոսկվայի հետ. վրաստանցի պատգամավոր

Ղարաբաղի հետ հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Կովկասի վերջնական բռնազավթման հրաշալի հնարավորություն կստանա: Նման կարծիք է հնչեցրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Լորդկիպանիձեն` մեկնաբանելով Ադրբեջանի վարչապետ Ալի Հասանովի հայտարարությունն առ այն, որ, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միևնույն ուղղությամբ ընթանա, Ադրբեջանը կարող է պատերազմ հայտարարել:

«Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը Վրաստանի համար նշանակում է Գյումրիի ռազմակայանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրվակով Լարսի կողմից ռուսաստանյան ստորաբաժանումների մուտքը Հայաստան»,- Լորդկիպանիձեի խոսքերն է փոխանցում «Кавказ Онлайн»-ը: Ղարաբաղում պատերազմի վերսկսման ադրբեջանական սցենարը, ըստ խորհրդարանականի, չի իրականանա առանց Ռուսաստանի հետ համաձայնության: