Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է Հայաստանի շախմատի հավաքականին Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող դառնալու կապակցությամբ:
«Հայ Ազգային Կոնգրեսը սրտանց շնորհավորում է մեր հավաքականին` գրոսմայստերներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, մարզիչ Արշակ Պետրոսյանին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ:
Մեր շախմատիստների այս սխրանքի շնորհիվ Հայաստանը վերջնականապես մտավ շախմատային Օլիմպոս` օլիմպիական չեմպիոնի տիտղոսին ավելացնելով նաև աշխարհի չեմպիոնի դափնին», – ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: