Հուլիսի 26-ի առավոտյան Հայաստանի զբոսաշրջիկները տուժել են Վրաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով:
Վրաստանի ոստիկանության տվյալների համաձայն, երկու միկրոավտոբուս բախվել են միմյանց Քութայիսի մուտք գործելու ճանապարհին, որի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի 7 քաղաքացիներ և 1 տեղացի: Հայաստանցի զբոսաշրջիկների վիճակը բժիշկները միջին ծանրության են գնահատում: