Չորեքշաբթի`հուլիսի 27-ին, մի խումբ երիտասարդներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ադրբեջանում Չինաստանի դեսպանատան առջև` ի նշան չինական Արևմտյան Թուրքեստան շրջանի կենտրոն Ուրումչի քաղաքի ույգուրների դեմ իրականացվող քաղաքական խտրականության, սպանությունների և ձերբակալությունների դեմ անհանդուրժողականության:
Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, ակցիայի մասնակիցները կեսօրին երթով շարժվել են Չինաստանի դեսպանատան կողմ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրանց մոտենալ շենքին: Բողոքի բանաձևը դեսպանատանը փոխանցել նույնպես չի հաջողվել: