ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին կհրապարակի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի անունը: «Ведомости»-ի տեղեկություններով, այդ պաշտոնը ամենայն հավանականությամբ կստանձնի «НЭО центр» խորհրդատվական ընկերության նախագահ Արտյոմ Ավետիսյանը:
Ըստ թերթի, Պուտինը որոշել է ռիսկի դիմել և ռազմավարական նախաձեռնությունների ղեկավարությունը «երիտասարդ և նպատակասլաց երիտասարդներին վստահել»:
Ավետիսյանը 35 տարեկան է: Ծանոթները բնորոշում են նրան որպես նախաձեռնող երիտասարդի: Ինքը` Ավետիսյանը, ավելի վաղ պատմել էր, որ 1997 թվականին`դեռ ուսանողական տարիներին, ընկերություն է ստեղծել: Այսօր նրա ընկերությունը 400 աշխատակից ունի, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի 6 խոշոր քաղաքներում իր սեփական ներկայացուցչությունները:
2007 թվականից ընկերությունը դարձել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հովանավորն ու գործընկերը: