ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր հերթական արձակուրդը, ավանդույթի համաձայն, կանցկացնի Սոչիում` «Բոչարով Ռուչեյ» նստավայրում, ուր կմեկնի հաջորդ շաբաթ: Իսկ վարչապետ Վլադիմիր Պուտինը Սոչիում Մեդվեդևին կմիանա օգոստոսին, գրում է «Комсомольская правда»-ն:
Ըստ պարբերականի տեղեկությունների, ՌԴ նախագահը պատրաստվում է ծովում լողալ և գիրք ընթերցել: Իսկ վարչապետը նախընտրում է առավել ակտիվ հանգիստ, և մտադիր է ծովում սկուտեր քշել:
Մեդվեդևը արձակուրդի կմեկնի կնոջ և որդու հետ, իսկ Պուտինի սովորաբար Սոչի է գնում իր լաբրադոր Կոնիի հետ: Այս տարի հավանաբար նրա հետ կլինի նաև ՌԴ վարչապետի նոր շնիկը`Բաֆին: