Home / Հայաստան / Վրացի նախարարը ծանոթացել է Քեմալ Աթաթուրքի հուշարձանի վրա տարվող աշխատանքների ընթացքի հետ

Վրացի նախարարը ծանոթացել է Քեմալ Աթաթուրքի հուշարձանի վրա տարվող աշխատանքների ընթացքի հետ

Սփյուռքի հարցերով Վրաստանի նախարար Պապունա Դավիթայան աշխատանքային այցով մեկնել է թուրքական Արտվինի և Տրապիզոնի նահանգներ, հայտնում է «Грузия Онлайн»-ը:

Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Արտվինի նահանգապետ Մուսթաֆա Իեմլիխալիօղլուի հետ: Քննարկվել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության հարցերը, բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Արդվինում ապրող վրացիներին:

Նախարարն ու նահանգապետը ծանոթացել են Թուրքիայի առաջին հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի հուշարձանի վրա տարվող աշխատանքներին, որոնք իրականացվում են վրաստանցի ճարտարապետների և մասնագետների կողմից: Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, Դավիթայան «այցելել է նաև տարածաշրջանում տեղակայված վրացական պատմական հուշարձաններ`Օշքի, Իշխանի և Արթանուջի»: