Նախօրեին գիշերը Տավուշի մարզի Տավուշ գյուղի մերձակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով պայմանագրային երեք հայ զինծառայող բեկորային վնասվածքներ են ստացել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի ՊՆ աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը և ասել, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
«ՀԺ»-ի թղթակիցը նշված միջադեպի վերաբերյալ ՊՆ-ից երեկ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի կարողացել: