Նորվեգիայում երկու ահաբեկչական գործողություն իրականացրած Անդերս Բրեյվիկը ծրագրում էր նույն օրը ևս մի քանի հարձակում իրականացնել: Այս մասին տեղեկացրել է ահաբեկչի փաստաբան Հեյր Լիպեստադը:
«Բրեյվիկը ծրագրում էր մի քանի ահաբեկչական գործողություն իրականացնել հուլիսի 22-ին: Դրանք մի փոքր այլ ծավալների ծրագրեր էին: Սակայն տեղի ունեցավ մի բան, որի մասին ես դեռ չեմ կարող խոսել, և նրա ծրագրերը չեն իրականացել», – Լիպեստադի խոսքերն է փոխանցում «ՌՒԱ Նովոստի»-ն:
Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանել փաստաբանի հայտարարությունը: Այսօր ահաբեկիչը կրկին հարցաքննվելու է: