Հուլիսի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շորթում կատարելու պահին ձերբակալել է` «Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող լրագրող Էլինա Խաչատուրովային:
ԱԱԾ-ի հաղորդմամբ, վերջինս ԶԼՄ-ներում քաղաքացի Լ.-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինից շորթել է 50.000 դրամ:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: