ՆԱՏՕ-ի ուժերը հուլիսի 30-ին օդային հարվածներ են հասցրել լիբիական կառավարությանը պատկանող հեռուստատեսային հաղորդիչների ուղղությամբ, հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով Դաշինքի ներկայացուցչին:
Նրա խոսքով` ռմբակոծման արդյունքում շարքից դուրս են եկել Տրիպոլիում տեղակայված 3 արբանյակային հաղորդիչներ, որոնք օգտագործվում էին լիբիական ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա համախոհների հեռուստատեսային ուղերձները հեռարձակելու նպատակով: ՆԱՏՕ-ի հիմնական նպատակը Քադաֆիին արբանյակային հեռարձակման հնարավորությունից զրկելն է, քանի որ, ըստ Դաշինքի, այդպիսով Քադաֆին վախ է տարածում ժողովրդի մեջ և դրդում է նրանց բռնություն իրականացնել միմյանց նկատմամբ»:
Հուլիսի 30-ի գիշերը լիբիական մայրաքաղաքում ավելի քան 10 պայթյուններ են իրականացվել:
Ավելի ուշ երկրի առաջատար «Ալ-Ջամահիրիա» պետական հեռուստաալիքը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել նաև ալիքի շտաբ բնակարանը, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:
Normal> �ns��c�!dt-family:Sylfaen;mso-bidi-font-family:Sylfaen’>
Կոշանարի հրաժարականի կապակցությամբ Նախարարների կաբինետի որոշմամբ ժանդարմերիայի ուժերի հրամանատար, բանակի գեներալ Նեժդատ Օզելը ստանձնել է ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը: Այս նշանակումը հաստատել է նախագահ Աբդուլա Գյուլը: Վարչապետի համաձայնությամբ` Օզելին հանձնարարվել է իրականացնել Գլխավոր շտաբի ղեկավարի պարտականությունները:
Թուրքական կառավարությունը հայտարարել է, որ ռազմական գերագույն խորհուրդը, ինչպես և նախատեսվում էր, կգումարվի օգոստոսի 1-ին: