Home / Հայաստան / Իսրայելցի սպաներին արգելել են այցելել Թուրքիա, Ադրբեջան և Վրաստան

Իսրայելցի սպաներին արգելել են այցելել Թուրքիա, Ադրբեջան և Վրաստան

Իսրայելի բանակի հրամանատարությունը հատուկ փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի իսրայելցի սպաներին արգելվում է այցելել աշխարհի 36 երկրներ և տարածաշրջաններ:

Այդ երկրների թվում են Թուրքիան, Հորդանանը, Վրաստանը, Ադրբեջանը, Չեչնյան, Եգիպտոսը, Թունիսը, Քենիայի և Թաիլանդի որոշ հատվածներ:

Հրամանը նպատակ ունի կանխել իսլամիստական ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից իսրայելցի զինվորականների առևանգումները: