Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատար երեք թիմերն էլ շաբաթ և կիրակի օրերին կայացած 16-րդ տուրի հանդիպումներում միավորներ կորցրեցին:
Երկրորդ և երրորդ տեղում ընթացող Երևանի «Փյունիկն» ու Կապանի «Գանձասարը» հանդիպեցին Երևանում և ոչ-ոքի խաղացին` 1:1:
Իսկ ահա առաջին հորիզոնականը զբաղեցնող «Ուլիսը», թեև հանդիպման ընթացքում հաղթում էր «Բանանցին», բայց վերջին 15 րոպեների ընթացքում 2 գնդակ բաց թողեց և պարտություն կրեց:
Դա հնարավորություն տվեց «Գանձասարին» հավասարվել «Ուլիսին». թիմերը 30-ական միավոր են վաստակել: Մեկ միավոր առաջատարներից հետ է մնում «Փյունիկը»:
Արդյունքներ. հուլիսի 30
«Փյունիկ»-«Գանձասար» 1:1 (1:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Էդգար Մանուչարյան, 4 («Փյունիկ»), Անդրանիկ Սարգսյան, 63 («Գանձասար»)
«Շիրակ»-«Իմպուլս» 2:3 (1:2)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Անդրանիկ Բարիկյան, 36, Կարեն Ալեքսանյան, 90 («Շիրակ»), Արթուր Բարսեղյան, 41, Նորայր Գյոզալյան, 45+1, Սամվել Հակոբյան, 82 («Իմպուլս»)
Հուլիսի 31
«Բանանց»-«Ուլիս» 2:1 (0:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլերը` Բրունո Կորեա, 78, 84 («Բանանց»), Գեորգի Կրասովսկի, 59, 11մ («Ուլիս»)
«Արարատ»-«Միկա» 1:1 (0:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
Գոլերը` Կարեն Խաչատրյան, 58 («Արարատ»), Արեգ Ազատյան, 70 («Միկա»)
Մրցշարային աղյուսակ
Ուլիս 16 խաղ, 30 միավոր
Գանձասար 16, 30
Փյունիկ 16, 29
Միկա 16, 22
Իմպուլս 16, 22
Բանանց 16, 18
Շիրակ 16, 13
Արարատ 16, 10