Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մոտակայքում այսօր ոչ մեծ ուժգնության երկրաշարժ է գրանցվել: Ինչպես «Кавказ-Пресс»-ին հայտնել են Վրաստանի սեյսմիկ կենտրոնից, 3,7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիից 20 կմ հեռավորության վրա գտնվող հարավ-արևելյան հատվածում:
Ցնցումները զգացվել են Թբիլիսիում, սակայն ավերածություններ կամ զոհեր չկան:
Երկրաշարժի էպիկենտրոնում ավերածություններ նույնպես չկան: