Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Հարավային Օսիան կարող է միանալ Ռուսաստանին:
ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ որոշումը կախված է լինելու Հարավային Օսիայի ժողովրդից:
«Դուք գիտեք Ռուսաստանի դիրքորքշումը: Երբ Վրաստանի ղեկավարությունը ռազմական գործողությունների գնաց, ՌԴ իշխանությունները սատարեցին Հարավային Օսիային», – ասել է Պուտինը` դիմելով «Սելիգեր 2011» երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Թբիլիսին քննադատել է Պուտինի նման հայտարարությունները: Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանիայի կարծիքով` նման խոսքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Վրաստանի տարածքների բռնազավթումը եղել է Ռուսաստանի նպատակը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից ժամանակ: