Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվ պատրաստվում են պատերազմի: Կողմերից և ոչ մեկն այսօր պատրաստ չէ զիջումների գնալ: Հակամարտությունը կարող է հանգիստ վերաճել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի: Նման կարծիք «Սվոբոդա» ռադիոկայանի եթերում հայտնել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:
«Այսօր կարիք չկա խոսել ինչ-որ խաղաղ համաձայնագրի մասին: Իսկ դա նշանակում է, որ միջնորդների դերն այսօր պարզապես կողմերին պատերազմից հետ պահելուն է միտված: Եվրամիությունն ու Ռուսաստանը ելնում են այն դիրքորոշումից, որ պետք է անել ամեն հնարավորը` պատերազմական գործողությունների վերսկսումը բացառելու համար: Եթե այդ ընթացքում Ռուսաստանը հակամարտության գոտում տեղակայի իր խաղաղարար ուժերը, դա, իհարկե, լավ կլինի: Ռուսաստանը դա միշտ էլ ուզել է` սկսած 1994 թվականից», – նշել է փորձագետը: