Ֆրանսիան Լիբիայի ապստամբներին է փոխանցել 259 միլիոն դոլար: Այդ գումարը պատկանում է լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, ում դեմ պայքարում են ապստամբները:
Ավելի վաղ Ֆրանսիան սառեցրել էր Քադաֆիի` իր երկրում ունեցած հաշիվները:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ապստամբների ղեկավար մարմինը` Ազգային փոխանցիկ խորհուրդը, կարող է այդ գումարը ծախսել հումանիտար կարիքների համար:
Փարիզում ապստամբների ներկայացուցիչ Մանսուր Սաիֆ ալ-Նասրը հայտարարել է, որ ֆինանսները «պատկանում են լիբիական ժողովրդին և օգտագործվելու են սննդի և դեղորայքի գնման նպատակով»: