Ֆրանսիայի դատարանը որոշում է կայացրել հետաքննություն սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայիս տնօրեն-կառավարիչ, իսկ նախկինում Ֆրանսիայի ֆինանսների նախարար Կրիստին Լագարդի գործունեության նկատմամբ:
Լագարդին մեղադրում են պաշտոնեական դրությունը չարաշահելու մեջ: Դա կապված է եղել 2007 թվականի դատական գործի հետ, որի շրջանակներում գործարար Բերնար Տապին մեղադրում էր Credit Lyonnais բանկին 1992 թվականին իրեն պատկանող Adidas ընկերության հետ կապված գործարքի ժամանակ խաբեության մեջ:
Լագարդն առաջարկել է վեճը լուծել միջնորդ դատարանում: Դատարանը որոշում է կայացրել օգուտ Տապիին` պարտավորեցնելով պետությանը 285 միլիոն եվրո վճարել գործարարին որպես կորուստների փոխհատուցում: