Այսօր ԱՄՆ-ում նշում են երկրի նախագահ Բարաք Օբամայի ծննդյան 50-րդ տարեդարձը:
Այդ առիթով երեկոյան Սպիտակ տանը երեկույթ է կազմակերպվելու, իսկ ուիք-էնդը Օբաման անցկացնելու է իր ամառանոցում:
Արդեն հայտարարվել է, որ ԱՄՆ նախագահի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող երեկույթին ժամանելու են նախագահի ընկերները Չիկագոյից` այն քաղաքից, որտեղ նա սկսել է իր ակտիվ քաղաքական կարիերան: Ի դեպ, Օբամայի կինը` Միշելը, ծննուդով հենց Չիկագոյից է:
Նախագահական նստավայրը արդեն հայտարարել է, որ Բարաք Օմաբայի ծննդյան տոնակատարությունների հետ կապված բոլոր ծախսերն իր վրա է վերցրել նախագահի ընտանիքը և հարկատուների գումարներից ոչ մի դոլար երեկույթի համար չի ծախսվելու:
Օբամայի ծննդյան օրը ամերիկացիները նշելու են տարբեր վայրերում: Մասնավորապես, տոնակատարություն է կազմակերպել Վաշիգթոնի Մադամ Տյուսոյի թանգարանը: Արդեն հայտարարվել է, որ այդ տոնակատարությանը ներկա են լինելու Բիլ և Հիլարի Քլինթոնները, ինչպես նաև հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին, ով նախագահի ընտանիքի վաղեմի ընկերն է:
Այսօր թանգարանի առաջին 50 այցելուները կստանան փոքր բլիթներ Օբամայի պատկերով, իսկ ցանկացողները թանգարանում կարող են շնորհավորական ուղերձներ թողնել, որոնք հետագայում կուղարկվեն Սպիտակ տուն: