Ռուսաստանի Կենտրոնական բանկի առաջին փոխնագահ Գենադի Մելիքյանը հրաժարական է տվել:
ԿԲ-ի վերահսկողությունը խիստ քննադատության էր ենթարկվել մի քանի բանկերի հետ կապված սկանդալային պատմությունից հետո:
«Կարծում եմ` [հրաժարականի] ժամանակը եկել է»,- այսօր հայտարարել է Մելիքյանը` նշելով, որի հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռևս երեք շաբաթ առաջ` արձակուրդի մեկնելուց առաջ: Մելիքյանը հրաժարվել է այլ մեկնաբանություններ անել, ինչպես նաև քննարկել իր պաշտոնին հավակնող հավանական թեկնածուներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
63-ամյա Մելիքյանը Կենտրոնական բանկ էր տեղափոխվել Խնայբանկից և զբաղեցրել Վարկային կազմակերպությունների գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը: 2006 թվականին դարձել է բանկի առաջին փոխնախագահ: