Գերմանական Համբուրգ քաղաքի պաշտոնական իշխանությունները պահանջել են Facebook ընկերությունից դադարեցնել օգտագործել սոցիալական կայքում տեղադրվող լուսանկարների վրա առկա դեմքերի ճանաչման ծրագիրը:
Տեղական իշխանությունների կարծիքով` դա անձնական կյանքի և անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքի խախտում է, հաղորդում է BBC-ն:
Տարբեր գնահատականներով` Facebook-ի գոյության ընթացքում օգտատերերը 75 միլիարդ լուսանկար են տեղադրել ցանցում: