Ադրբեջանի ստանդարտիզացիայի և պատենտերի կոմիտեն արգելել է այդ երկրի տարածքում վաճառել վրացական «Kazbegi 1881» ընկերության արտադրության սառը թեյերը:
Գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ վրացական արտադրողն ապրանքի պիտակի վրա չի նշել, որ սառը թեյի մեջ առկա են E խմբի սննդային ավելացումներ:
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ թեյերի մեջ առկա խմորիչի չափն անցնում է թույլատրելիի սահմանը: