Օրենբուրգի շրջանային դատարանում օգոստոսի 4-ին հրապարակվել է Ռաշիդ Խաչատրյանի դատավճիռը, ում մի շարք աղբյուրներ համարում են «օրենքով գող», իսկ հետաքննության վարկածով` նա երկար տարիներ ղեկավարել է Օրենբուրգի հանցավոր աշխարհը, հաղորդում է Vesti.ru-ն:
Բացի Խաչատրյանից, դատապարտյալի աթոռին հայտնվել են նաև հանցագործ խմբավորման, այսպես կոչված, 4 «նայողներ»:
Նշվում է, որ խմբավորումը գործել է նաև Օրենբուրգից դւորս և կապեր է ունեցել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Կազանի հանցագործ խմբավորումների հետ:
Կազմակերպության անդամները մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ` մեքենայություններ, սպանություն, դրամաշորթում, գողություն, թմրանյութերի և զենքի իրացում, ըմբոստություններ ուղղիչ աշխատանքային վայրերում:
Կազմակերպության անդամները մեղավոր են ճանաչվել դատարանի կողմից, սակայն պատժաժամկետներն առայժմ հայտնի չեն: