Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը Աջարիայի կառավարության ղեկավար Լևան Վարշալոմիձեի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Աջարիայի ինքնավարությունում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանին:
Հանդիպման ընթացքում քննարկել են նաև տնտեսական համագործակցության խնդիրները, մասնավորապես, խոսվել է տարածաշրջանում հայաստանյան ներդրումների հնարավորության մասին: Կողմերը նաև համաձայնության են եկել Հայաստանում Աջարիայի զբոսաշրջային և ներդրումային միջավայրերի ներկայացման շարքի կազմակերպման շուրջ, ասված է Աջարիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ: