Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի որդիներից մեկը զոհվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված ռմբակոծության ժամանակ, հաղորդում է AFP գործակալությունը:
Առայժմ այս տվյալները չեն հաստատվել Լիբիայի իշխանությունների կողմից: Թե Քադաֆիի 7 կենդանի որդիներից ով է զոհվել, գործակալությունը չի հաղորդում:
Հիշեցնենք, որ դեռևս երկու ամիս առաջ լրատվամիջոցները հաղորդել էին Քադաֆիի ևս մեկ որդու` Սաիֆ ալ-Արաբի մահվան մասին: