Ուղեղի վիրահատության ենթարկվելուց հետո 7-ամյա Էնն Սթիվենսի կյանքը կտրուկ փոխվել է: Արդեն մեկ ամիս է` նա անվերահսկելիորեն ծիծաղում է, գրում է The Daily Mail-ը:
Աղջկա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել նրանից հետո, երբ բժիշկը հունիսին նրա աչքի մոտ ուռուցիկություն են նկատել: Աղջկան վիրահատել են Նյու Քասլի Վիկտորիա թագուհու հիվանդանոցում: Այժմ նա պետք է 16-ամյա քիմիաթերապիայի կուրս անցնի:
Աղջկա ծիծաղը չափազանց վարակիչ է: Ինչպես նշում են բժիշկները, նման երևույթը բացատրվում է նրանով, որ վիրահատության ժամանակ վնասվել են նրա նյարդերը: Նման երևույթ նկատվում է հիվանդների 5 տոկոսի մոտ:
Ըստ բժիշկների` հիվանդների մեծ մասը վիրահատությունից հետո տառապում է ընկճախտից, իսկ Էնն Սթիվենսի դեպքում հակառակ էֆեկտն է գործել: Նա կարող է ծիծաղել 15 րոպե շարունակ: Բժիշկները պնդում են, որ դա ժամանակավոր երևույթ է: Այժմ աղջիկը ծիծաղում է հիմնականում կատակների վրա: