Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն թերագնահատել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի դիմադրելու հնարավորությունները, հաղորդում է Associated Press-ը:
«Մենք, հավանաբար, թերագնահատել ենք Քադաֆիի ուժերի դիմադրելու ունակությունը, բայց մենք էլ չենք խրվել Լիբիայում… Ոչ ոք չէր էլ ասում, որ չափազանց արագ պատերազմ է լինելու», – հայտարարել է Ժյուպեն:
Նա նշել է, որ կոալիցիոն ուժերն ու ապստամբները շարունակում են ռազմական ճնշում գործադրել Քադաֆիի վրա:
Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման` Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատը հունիսին երկարաձգվել է և տևելու է մինչև սեպտեմբերի վերջ: