Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի մարզիչը ցանկանում է մեկ թիմ գլխավորել

Հայաստանի հավաքականի մարզիչը ցանկանում է մեկ թիմ գլխավորել

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կնախընտրի աշխատել միայն մեկ թիմի հետ` կամ ազգային հավաքականի, կամ «Փյունիկի»:

Այս մասին նա ասել է Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ընթացքում` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կհամաձայնի շարունակել աշխատանքը Հայաստանի հավաքականի հետ, եթե նման առաջարկ ստանա:

Նշենք, որ Վարդան Մինասյանն այժմ համատեղում է աշխատանքը «Փյունիկում» և ազգային հավաքականում, սակայն վերջինիս հետ նրա պայմանագիրն ավարտվում է նոյեմբերի1-ին` Եվրո 2012-ի ընտրական փուլի ավարտից հետո:

Մինասյանի խոսքով` աշխարհում գրեթե չկա նման փորձ, երբ մարզիչն աշխատում է և’ ազգային հավաքականի, և’ ակումբի հետ:

«Մարզիչը պետք է մեկ թիմ գլխավորի: Եթե դա հավաքականն է, ապա հավաքականը, եթե «Փյունիկը», ապա «Փյունիկը», դրանցից մեկը», – ասել է Մինասյանը: