Հայ Ազգային Կոնգրեսի և կոալիցիոն իշխանության պատվիրակությունների 4-րդ հանդիպումը, որն ավարտվեց րոպեներ առաջ, ռեկորդային տևողություն ունեցավ:
Նախորդ երեք հանդիպումների տևողությունը չէր գերազանցել 2,5 ժամը, այս անգամ պատվիրակությունները ավելի քան 5 ժամ անցկացրեցին փակ դռների հետևում:
Այսօրվա հանդիպմանը կողմերը քննարկել են արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Հայ Ազգային Կոնգրեսը ներակայցրել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հիմնավորումը, որի ծավալը 85 էջ է:
Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստվում են ուսումնասիրել ներկայացված փաստաթուղթը և իրենց տեսակետը ներկայացնել հաջորդ հանդիպման ընթացքում, որը կկայանա օգոստոսի 16-ին, ժամը 10:00-ին: