Լիբիայի ազգային փոխանցիկ խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը ցրել է կառավարությունը, հաղորդում է AFP գործակալությունը:
Կառավարության ղեկավար Մահմուդ Ջաբրիլին հանձնարարել են նոր կաբինետ ձևավորել:
Փոխանցիկ խորհրդի անդամներից մեկի խոսքով` կառավարության նախկին անդամներից մի քանիսը կվերանշանակվեն իրենց պաշտոններում:
Նշենք, որ Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարող ապստամբների կառավարությունը հայտնվել էլ ճգնաժամի մեջ նրանից հետո, երբ սպանվել էր ապստամբների բանակի գլխավոր հրամանատար Ֆատահ Յունիսը, ում մահվանից մի քանի ժամ առաջ մեղադրանք էին առաջադրել Մուամար Քադաֆիի հետ գաղտնի բանակցություններ վարելու մեջ: Այս փաստի պատճառով Ազգային փոխանցիկ խորհրդի անդամների և Յունիսի աջակցող մի քնաի լիբիական ցեղերի առաջնորդների հարաբերությունները վատացել էին: