«ԷկոԼուր»-ի բլոգում և Facebook սոցիալական ցանցի խմբում տարածվել է ահազանգ Հյուսիսային պողոտայից:
Հյուսիսային պողոտայի անձրևատարները և էլեկտրական լամպի սյունը թեքվել են, գոյացել են ճեղքեր և խորշեր: Դա պարզ երևում է լուսանկարներում:
«Հյուսիսային պողոտայում քայլելը վտանգավոր է, կարող ես ընկնել այդ բացվածքի մեջ, եթե ուշադիր չլինես»,- անհանգստանում են անցորդները: Նյութի հեղինակը հիշեցնում է մասնագետների կանխատեսումները, որ կարող է մի օր Երևանի կենտրոնը փլուզվել, և հարցնում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին`
-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Հյուսիսային պողոտայի վթարային վիճակը վերացնլու համար
– Ինչի՞ պատճառով են քանդվել անձրևատարները
– Որքանո՞վ է իրական այն կանխատեսումը, որ Հյուսիսային պողոտան կարող է քանդվել: