Home / Հայաստան / Մեդվեդևն ու Պուտինը կարող են ուղիղ մրցակցության մեջ մտնել

Մեդվեդևն ու Պուտինը կարող են ուղիղ մրցակցության մեջ մտնել

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրեն իրենց թեկնածությունները: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն` հղում կատարելով Կրեմլում իր աղբյուրին: Նման սցենարի հավանականության մասին ռուսաստանցի քաղաքագետների կարծիքները կիսվում են: Ընդհանուր առմամբ, նրանք գտնում են, որ Պուտինը միանշանակ չի պատրաստվում լքել մեծ քաղաքականությունը, իսկ Մեդվեդևի հետագա քաղաքական կարիերան հարցականի տակ է:

Մեդվեդևի և Պուտինի ուղիղ մրցակցության հավանականությունը պաշտոնական անձինք չեն բացառում, սակայն չեն էլ հաստատում: Մասնավորապես, Պետդումայում նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Գարի Մինխն այս տեղեկատվությունը հետևայալ կերպ է մեկնաբանել. «Ինչպե՞ս կարող եմ բացառել դա: Որպես իրավաբանական պրակտիկա ունեցող մարդ` կարող եմ ասել, որ երկուսն էլ ունեն ընտրված լինելու իրավունք: Երկուսի առջև էլ նախագահության ժամկետը գերազանցելու խնդիր դրված չէ: Իսկ մնացածը` իրենց հայեցողությամբ»: