Ավելի քան 100 կամավորներ ժամանել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի արևմտյան Իլինգ թաղամասը, որպեսզի մաքրեն այն գիշերային անկարգություններից հետո:
Անկարգությունների մասնակիցները ջարդել են խանութների ապակիները` օգտագործելով քարեր և շշեր: Ականատեսների հաղորդմամբ` այս պահին դեպքի վայրում մեծ թվով ջարդած ապակի է թափված:
Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ կամավորները Իլինգ են եկել` սոցիալական ցանցերից տեղեկանալով, որ քաղաքային իշխանություններին օգնություն է հարկավոր: