Աթլետիկայի երկու հայաստանցի մարզիչներ, ովքեր աշխատում էին Գվատեմալայում, սպանվել են երկրի համանուն մայրաքաղաքում:
60-ամյա Մանվել Մալոյանը և նրա որդին` 30-ամյա Դավիթ Մալոյանը, գնդակահարվել են «Մատեո Ֆլորես» ստադիոնի մերձակայքում երկուշաբթի ժամը 17:30-ին:
Այդ ստադիոնում մարզումներն է անցկացնում Գվատեմալայի ազգային հավաքականը, որի մարզիչներ էին հանդիսանում Մալոյանները:
Ականատեսների խոսքով` Մալոյանների մեքենան կանգնել է խաչմերուկի մոտ, որտեղ վեճ է տեղի ունեցել նրանց և տաքսու մեջ գտնվող մարդկանց միջև, ովքեր խախտել են երևեկության կանոնները: Տաքսիում գտնվողներից մեկը հանկարծ հանել է ատրճանակը և կրակել է Դավիթի դեմքին: Հայրը ցանկացել է օգնել տղային, սակայն նրան էլ տեղում գնդակահարել են: Կրակողն անմիջապես փախուստի է դիմել:
Ծանր վիրավորված Մալոյաններին հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ նրանք մահացել են: