Anonymous հաքերների խումբը սպառնում է ջարդել Facebook սոցիալական ցանցը: Anonymous-ի հաքերները հայտնի են ՆԱՏՕ-ի և PayPal վճարային համակրագի սերվերները վնասելու գործողությամբ:
Հաքերները նշել են, որ սոցիալական ցանցի վրա հարձակումն իրականացնելու են նոյեմբերի 5-ին: Իրենց հայտարարությունը հաքերները մի քանի լեզվով տեղադրել են YouTube տեսանյութերի կայքում:
Նրանց կարծիքով` Facebook-ը մեծ պլատֆորմ է հատուկ ծառայությունների համար, ովքեր տեղեկատվություն են քաղում մարդկանց մասին: Հաքերները նշում են, որ հատուկ ծառայություններն անգամ գումարներ են վճարում սոցիալական ցանցին: