Լիբիայիի առաջնորդ Մուամար Քադաֆիի փոքր որդին` Խամիսը, որի սպանության մասին մասին լուրերը տարածվել էին մի քանի օր առաջ, հայտնվել է Լիբիայի պետական հեռուստատեսության եթերում, հայտնում է «Ալ Ջազիրան»:
Լիբիական հեռուաստաալիքի եթերում տեսանյութ է ցուցադրվել այն մասին, թե ինչպես է Խամիս Քադաֆին տեսակցում ՆԱՏՕ-ի ռմբակոծման հետևանքով վիրավորվածներին: Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրան», տեսանյությում երևացող զինվորական համազգեստով անձը «ապշեցնող նմանություն» ունի Մուամար Քադաֆիի որդու հետ: Հեռուստաալիքը պնդում է, որ տեսագրությունն արվել է օգոստոսի 9-ին, այսինքն` մի քանի օր նրանից հետո, երբ մամուլում հայտնվել են Խամիսի սպանության մասին լուրերը:
Օոստոսի 5-ին ապստամբներից մեկը AFP գործակալությանը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված ռմբակոծության ժամանակ Քադաֆիի փոքր որդին սպանվել է:
Հիշեցնենք, որ դեռևս երկու ամիս առաջ լրատվամիջոցները հաղորդել էին Քադաֆիի ևս մեկ որդու` Սաիֆ ալ-Արաբի մահվան մասին: