Այսօր` օգոստոսի 12-ին, նշվում է Երիտասարդության միջազգային օրը:
Այդ օրը սկսել են նշել 1999 թվականից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը իր բանաձևերից մեկում սատարել է Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային կոնֆերանսի համապատասխան առաջարկը:
Երիտասարդների միջազգային օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորական ուղերձ է տարածել.
«Սիրելի երիտասարդներ, ի սրտե շնորհավորում ենք Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդ մարդկանց գիտելիքներից, ձգտումներից, աշխատասիրությունից ու հայրենասիրությունից է կախված մեր հայրենիքի ապագան։ Այսօրվա երիտասարդությանը սպասվում է լրջագույն աշխատանք պետականության ամրապնդման, զարգացման, հասարակական նոր նվաճումների, պատմական հարուստ և մշակութային արժեքների պահպանման գործում, և մաղթել հաստատակամություն՝ ձեր կյանքի կարևորագույն նպատակներին հասնելու համար»: