Այսօր և վաղը Երևանում կդիտվի 32-33 աստիճան զրոյից բարձր, իսկ օգոստոսի 15- 16-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով 35-36 աստիճանի:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա տեղեկացրել է, որ այսօր Սև ծովից հանրապետություն կթափանցեն ցուրտ հոսանքներ, և հնարավոր է անձրև և ամպրոպ, իսկ առանձին վայրերում կդիտվի նաև կարկուտ:
Վաղը ցերեկը հանրապետության հյուսիսիային շրջաններում տեղումների քանակը կավելանա, իսկ մնացած վայրերում տեղումներ չեն սպասվում:
Սուրենյանը նշել է, որ առաջիկա երկու օրերին գիշերային ժամերին կգրանցվի +16+18 աստիճան, իսկ օգոստոսի 14-ից մի քանի օրվա ընթացքում գիշերային ժամերին ջերմաստիանը կկազմի +19+21:
Օգոստոսի 14-16-ն օդի ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է հարավից թափանցող տաք հոսանքներով: