ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի` Սոչիում կայացած հանդիպումը ձախողվել է. կողմերը չեն կարողացել պայմանավորվել և ոչ մի հարցի շուրջ: «Կոմերսանտի» փոխանցմամբ` Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությյունների կայունության ժամանակաշրջանն ավարտվել է, և երկու երկրների կառավարությունները պատրաստվում են նոր գազային հակամարտության:
Կիևը Մոսկվայից գազի գնի իջեցում է պահանջում, իսկ Մոսկվան պատրաստ է զիջումների գնալ միայն գազամուղը ստանալու դիմաց, ինչպես նաև այն պայմանով, որ Ուկրաինան միանա Մաքսային միությանը: «Մոսկովսկիե նովոստի» թերթը նշում է, որ որպես գործընկերների վրա ճնշում գործադրելու լծակ ուկրաինացիները դիտարկում են երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործը: