«Прожекторперисхилтон» շոուի վարող և «Նաշա Ռաշա»-ի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը հարսանիքներ վարելու հրավերներ երբեք չի ընդունում: Այս մասին նա հայտարարել է Сегодня.ua-ին տված հարցազրույցում:
«Ես ոչ միայն հայկական, այլ յուրաքանչյուր տեսակի հարսանիքներից եմ հրաժարվում: Ես ինձ ոչ թամադա եմ համարում, որ հարսանիքների վարող. ես չեմ կարողանում անել դա: Կան բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր դա պրոֆեսիոնալ կերպով են անում: Իսկ ես ոչ մի հոնորարի դիմաց, անգամ միլիոն եվրոյի, հարսանիք չեմ վարի», – ասել է Մարտիրոսյանը:
Շոումենը խոստովանել է նաև, որ բացարձակ չի կարողանում խորոված պատրաստել:
«Ես ընդհանրապես դեմ եմ այն կարծրատիպին, թե կովկասցիները, հատկապես, հայերը, անպայման պետք է կարողանան խորոված պատրաստել: Օրինակ, ես ավելի շատ ձուկ եմ սիրում, սուշի: Իսկ ինչ վերաբերում է պատրաստելու, ես ընդհանրապես ոչինչ չեմ կարողանում պատրաստել և կյանքում չեմ էլ արել: Կինս շատ լավ է ուտեստներ պատրաստում, հերիք է»:
Նշենք, որ ավելի վաղ Մոսկվայի «Նոյյան Տապան» ռեստորանում Comedyfiles.net-ին տված հարցազրույցի ընթացքում Մարտիրոսյանը խորոված էր պատրաստում` նշելով, որ վերջին անգամ դա արել է մեկուկես ամիս առաջ` Պավել Վոլյայի ամառանոցում:
Այնուհետև շոումենը պատմել է, թե ինչպես պետք է պատրաստել խորովածը.
«Պետք է իմանալ` ինչ կրակի վրա խորովել տարբեր բաղադրամասեր: Խորոված անողի վարպետությունը կայանում է նրանում, որ կարողանա կրակը ճիշտ չափով պահել: Շամփուրից միսը պետք է հանել իսկական հայկական լավաշով և դնել էմալե ամանի մեջ` փակելով այն, որ խորովածը տաք մնա: Իսկ համտեսել խորովածը պետք է մանղալի մոտ և միաժամանակ օղի խմել` վերջին կաթիլներն էլ թափելով կրակի վրա: Չգիտեմ ինչու, բայց մեզ մոտ միշտ էդպես են անում»: