Լոնդոնում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում իր նոութբուքը կորցրած տղամարդը գտել է գողին Facebook-ի շնորհիվ, հայտնում է BBC-ն:
Անցյալ շաբաթ տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագտետ Գրեգ Մարտինի տանից անհայտ անձինք գողացել էին նրա նոութբուքն ու այլ իրեր: Մինչ այդ նա համակարգչի մեջ հատուկ ծրագիր էր տեղադրել, որը հնարավորություն է տալիս հետևել համակարգչի գործողություններին: Համակարգի շնորհիվ Մարտինը պարզել է գողի ֆեյսբուքյան էջի տվյալները:
Կորած սարքի փնտրտուքների մասին Մարտինը հանգամանորեն պատմել է իր բլոգում`«ինչու չի կարելի կողոպտել հաքերին» խորագրի ներքո:
Նրա խոսքով` ծրագիրը ցույց է տվել, որ գողը երկու ժամվա ընթացքում կրոնական թեմաներով տեսանյութեր, ինչպես նաև Մերսեդես-Ա դասի մեքենաներ է դիտել և միայն դրանից հետո մտել է իր ֆեյսբուքյան էջ: Սոցիալական կայքի միջոցով Մարտինը տեղեկություններ է հավաքել կողոպտիչի մասին, պարզել նրա անունն ու ազգանունը, տարիքը և բնակության վայրը:
Համարգի շնորհիվ ստացած տվյալները Մարտինը տրամադրել է ոստիկանությանը, վերջիններն էլ ձերբակալել են 18-ամյա Սոհեյլ Խալիլֆարային:
«Բռնել եմ էդ քաքլանին: Չի կարելի կողոպտել պրոֆեսիոնալ հաքերի»,- իր Ֆեյսբուքյան էջում գրել է Մարտինը: