Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ուկրաինացի երգչուհի Գայտանայի տեսահոլովակի նկարահանմանը: Գայտանայի երգը կոչվում է «Շախտյոր»: Մինչ նկարահանումների մեկնարկը նա զրուցել է «Շախտյորի» մամուլի ծառայության հետ:
– Հենրիխ, հիմա կսկսվի նկարահանումը: Ինչպե՞ս ես քեզ զգում որպես դերասան: Հուզվո՞ւմ ես:
– Նորմալ: Իսկ ինչո՞ւ պիտի հուզվեմ: Ես հո չեմ երգելու:
– Ի՞նչ ես կարծում, հնարավոր է պոպ-աստղին և ֆուտբոլի աստղին միևնույն նախագծում միավորել:
– Ես աստղ չեմ: Աստղերը երկնքում են շողում, իսկ ես հասարակ մարդ եմ: Ես սովոր չեմ մեծ ուշադրության, որովհետև Հայաստանում ֆուտբոլիստներին չեն ճանաչում:
– Իսկ դու կարո՞ղ ես երկարամետրաժ ֆիլում խաղալ:
– Չէ: Դա իմ գործը չէ: Չեմ կարծում, որ կստացվի, բացի դա, չեմ ուզում:
– Գիտե՞ս` ով է երգչուհի Գայտանան:
– Իհարկե, գիտեմ: Լսել եմ նրա երգերից մի քանիսը:
– Կաշկանդվածության զգացում չունե՞ս տեսահոլովակում նկարահանվելու պատճառով:
– Բացարձակապես: Կարևորը, որ ինձ դուր գա: Բացի դա, ես միայնակ չեմ նկարահանվում, մասնակցում է ողջ թիմը, ամաչելու ոչինչ չկա: Բացի դա, «Շախտյորի» մասին երգ է: Չի կարելի չմասնակցել:
Գայտանա