«Արամ Խաչատրյանի» համերգասրահում երեկ Ջիվան Գասպարյանի համերգն էր: Ըստ կազմակերպիչների` հրավիրված էր կառավարության ողջ կազմը, ուժային կառույցների ղեկավարները, սակայն նրանք հարկ չհամարեցին ներկա գտնվել համերգին, գրում է «Հրապարակը»:
Ըստ թերթի` անգամ ՀՀ մշակույթի նախարարը ներկա չէր: Դահլիճում էին միայն մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը և ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը` թոռան հետ: Որոշ տեղեկությունների համաձայն, սա Ջիվան Գասպարյանի վերջին մենահամերգն էր` նա որոշել է թողնել մեծ բեմը: