Օգոստոսի 10-ին Հայաստանում իրականացվող զորավարությունների ժամանակ մահացել է 2010 թվականի հոկտեմբերին Սարատովի շրջանի Կռասնի Կուտ գյուղից զորակոչված 19 ամյա ժամկետային զինծառայող Հալեմժան Աուբեկերովը:
Աուբեկերովը ծառայում էր Վլադիկավկազում: Որդու մահվան մասին մայրը տեղեկացել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից: Մեկ օր անց միայն եկել է պաշտոնական հաղորդագրությունը: Ինչպես հայտնում է «Взгляд-инфо» գործակալությունը, 19-ամյա Հալեմժանը զորավարժանքների ժամանակ առվի վրայով թռչելիս ընկել է և կոտրել պարանոցը:
«Комсомольская правда»-ն, վկայակոչելով զինվորի հարազատների խոսքերը, գրում է, որ Աուբեկերովի մահը ոչ կանոնադրական հարաբերությունների` «դեդովշինայի» հետևանք չէ:
Միաժամանակ, «Զինվորների մայրերի միության» Սարատովի տարածաշրջանային բաժնի նախագահ Լիդիա Սվիրիդովան հայտարարել է. «Դեռ պետք է պարզել, թե որքանով էին օրինական այդ զորավարժանքները և արդյոք Հալեմժանն իր պաշտոնական համաձայնությունը տվել է այլ երկիր մեկնելու համար, թե ոչ»: