Լիբիական ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին սատարող ուժերը մարտավարական Р-17 հրթիռ են արձակել ապստամբների ուղղությամբ, սակայն այն շեղվել է նշանակետից մոտ 80 կմ-ով և ընկել անապատում, հայտնում է AFP-ն` հղում կատարելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը:
Լիբիական իշխանությունների պաշտոնատար անձանցից մեկը հայտարարել է, որ հրթիռն արձակվել է կիրակի` հուլիսի 14-ին, ափամերձ Սիրտ քաղաքում տեղակայված Մուամար Քադաֆիի բանակի կողմից: Բրիտանական The Daily Telegraph-ի տեղեկությունների համաձայն` հրթիռի թռիչքը գրանցել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող նավերից մեկի տեղեկատվության կառավարման Իջիս համակարգը:
Պենտագոնի աշխատակիցների ենթադրությունների համաձայն, հրթիռի թիրախը ապստամբների վերահսկողության տակ գտնվող Բրեգա քաղաքն է եղել: