Facebook սոցիալական ցանցում «Չհրավիրենք ոչ մեկին Հայաստան (ախպոր պես)» խումբ է բացվել, որի ադմինիստրատոր Aram Rian-ը, ի պատասխան վերջերս նույն սոցիալական ցանցում սնկի պես աճող խմբերին, որոնք տարբեր համաշխարհային աստղերի են ցանկանում հրավիրել Հայաստան, գրում է.
«Ուզում եք տեսնել, լսել, հանդիպել ճանաչված որևէ մեկին, գնացե՛ք դրսերում իրականացրեք ձեր ցանկությունը: Հայաստան հրավիրելը ո՞րն ա: Այդքան միջոց կա հրավիրելու, ուրեմն փոխարենը երկիրը ուշքի բերենք ու ժողովրդին կարիքներից ազատենք: Թե չէ ամեն եկողի առաջ որպես «Ճ» սորտի երկիր հանդես գալն էլ մի բան չի: Սկզբից տանը պիտի ռեմոնտ արվի, որպեսզի կարողանաս հյուր կանչել: Նենց որ թարգեք, ժողովուրդ»:
Նշենք, որ խմբին այս պահին միացել են հարյուրավոր օգտատերեր` 659, և ակտիվ մեկնաբանություններ են անում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Facebook-ում բազմաթիվ խմբեր են բացվել, որոնք կոչ են անում Հայաստան հրավիրել երգչուհի Զեմֆիրային, երգիչ Ջեյմս Բլանթին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, երգիչ Անդրեա Բոչելիին, դերասան Չակ Նորիսին, և այլոց: Կան նաև հումորային հրավերներ պարունակող խմբեր` «Հրավիրենք ինապլանիծյաններին», «Հրավիրենք շոգը Հայաստանից դուրս» և այլն: