ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը խոչընդոտում է ժամանակակից ժողովրդավար երկրի կայացումը, բրիտանական Guardian-ի հետ զրույցում հայտարարել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչյովը:
Գորբաչյովը կարծում է, որ Դմիտրի Մեդվեդևը արժանի է երկրորդ ժամկետի: «Տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքի այլ ոլորտների մոդեռնիզացիայի վերաբերյալ նախագահի կողմից առաջարկված նախագիծը լավն է, բայց նախագահի հնարավորությունները սահմանափակ են», – նշել է ԽՍՀՄ առաջնորդը:
Գորբաչյովի խոսքով` Պուտինը խորամանկությամբ առաջ է անցել Մեդվեդևից: