Բրիտանական Չեշիր կոմսության երկու բնակիչներ 4 տարվա ազատազրկման են դատապարտվել Facebook սոցիալական կայքում անկարգություններ սկսելու կոչեր հնչեցնելու համար, հայտնում է AFP-ն: 20-ամյա Ջորջ Բլեքշոուի և 22-ամյա Սատկլիֆ Կինանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 16-ին` երեքշաբթի:
Հետաքննության տվյալների համաձայն` Նորթվիչում բնակվող Բլեքշոուն կոչ է արել օգոստոսի 9-ին անկարգություններ սկսել իր հայրենի քաղաքում:
Հիշեցնենք, որ անհանգստությունները սկիզբ առան օգոստոսի 6-ի ուշ երեկոյան Լոնդոնի Տոտենհեմ շրջանում, որտեղ հինգշաբթի ոստիկանը կրակել էր տեղի բնակչի վրա: 29-ամյա Մարկ Դագանը սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկաններից մեկը վնասվածք էր ստացել:
Շաբաթ երեկոյան մոտ 300 մարդ հավաքվել էր Տոտենհեմի գլխավոր փողոցներից մեկի վրա գտնվող ոստիկակական բաժանմունքի մոտ` պահանջելով վերականգնել արդարությունը:
Հետաքննության ընթացքում իրավապահ մարմինները եկել էին այն եզրակացության, որ իրենց գործողությունների համակարգման համար ակցիայի մասնակիցները օգտվում էին BlackBerry Messenger, ինչպես նաև Facebook և Twitter սոցիալական կայքերից: