Այսօր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Մադրիդի փողոցներ` Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի այցի դեմ բողոքելու: Ցույցերի ընթացքում 11 մարդ վիրավորվել է, 8-ն արդեն ձերբակալվել են:
Հազարավոր մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում Հռոմի Պապի ժամանման առիթով: Ներկայումս Իսպանիայում երիտասարդական փառատոն է անցկացվում, որի ժամանակ ամեն տարի հավաքվում են մեծ թվով կաթոլիկներ` ողջ աշխարհից:
Սակայն Իսպանիայի բնակիչների մի մասը չի ցանկանում համակերպվել այս փաստի հետ: Տեղաբնակները Պապին նացիստ են համարում և փորձում են վտարել նրան երկրի սահմաններից:
Մադրիդի բոլոր անկյուններից բնակիչները վանկարկում են հետևյալ կարգախոսը «Աստծուն` այո, եկեղեցուն`ոչ»: Նրանք դեմ են, որպեսզի Պապի այցի կապակցությամբ նման ծախսեր իրականացվեն: Մարդիկ կարծում են, որ նման միջոցառումներ չպետք է անցկացվեն այնպիսի երկրում, որտեղ մշտապես աշխատատեղերի կրճատում է իրականացվում և չի լուծվում գործազրկության հարցը: