Գլխավոր / Հայաստան / Պակիստանում ուրբաթօրյա աղոթքից հետո խոշոր պայթյուն է իրականացվել

Պակիստանում ուրբաթօրյա աղոթքից հետո խոշոր պայթյուն է իրականացվել

Այսօր Պակիստանի Ղանդի շրջանի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ:

Արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ավարտից անմիջապես հետո, երբ մարդիկ արդեն լքում էին մզկիթը:

Ըստ AP-ի` մզկիթում գտնվել է մոտ 300 մարդ: Նրանց մեջ կան ինչպես զոհվածներ, այնպես էլ վիրավորներ:

«Ամենուր մարդկային մարմնի մասեր են, ծխածածկույթ է, այդ իսկ պատճառով դեռևս չենք կարող ասել, թե դա նախապես տեղադրված ռումբի պայթյուն է, թե պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը»,- AFP  գործակալությանը հաղորդել է իշխանության ներկայացուցիչը:

Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Մեկ այլ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ մահապարտները հարձակվել են Բրիտանական խորհրդի շենքի վրա: Ահաբեկչության հետևանքով կան զոհեր:

Tekali Taxi